211652_close_icon

Կահիրեում 3 ցուցարար է սպանվել

views-count1584 դիտում article-date 14:01 29-03-2014
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան 3 մարդ է սպանվել։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը։ Ըստ նրա տվյալների, նրանցից մեկը հրազենային փամփուշտից է զոհվել, նշում է Reuters֊ը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր BBC-ն՝ Կահիրեի արևելյան մասում բախումների ընթացքում լրագրող էր զոհվել, ով լուսաբանում էր բողոքի ակցիան։ Հիշեցնենք, որ «Մուսուլման եղբայրներ» շարժման կողմնակիցները բողոքի ցույց էին կազմակերպել՝ ընդդեմ Աբդել Ֆաթահայի, ով մտադիր է որպես նախագահի թեկնածու առաջադրվել։ Ոստիկանության հետ բախումներ են գրանցվել նաև երկրի հարավային շրջաններում և Ալեքսանդրիայում։

Նմանատիպ նյութեր