«Շալկե 04»-ը շրջանցեց Դորտմունդի «Բորուսիա»-ին. տեսանյութ
Բունդեսլիգայի 28-րդ տուրի մեկնարկային խաղում «Շալկե 04»-ը Գելզենկիրխենում 2:0 հաշվով պարտության մատնեց Բեռլինի «Հերտա»-ին: Խաղի լավագույն խաղացող ճանաչվեց տանտերերի նիգերացի կիսապաշտպան Չինեդու Օբասին, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Այս հաղթանակից հետո գելզենկիրխենցիները վաստակեցին 54 միավոր և շրջանցեցին երկրորդ տեղը զբաղեցնող Դորտմունդի «Բորուսիա»-ին: Յուրգեն Կլոպի թիմը 28-րդ տուրի իր հանդիպումը կանցկացնի այսօր: Դորտմունդցիները մրցակցի հարկի տակ ուժերը կչափեն «Շտուտգարտ»-ի հետ:
[b]«Շալկե 04» - «Հերտա»`2:0[/b]
Գոլեր` Օբասի 16’, Հունտելաար 46’