211652_close_icon
views-count28495 դիտում article-date 00:05 25-10-2013

«Բոլոր դերբիների մայրը»` «Շալկե 04» - «Բորուսիա Դորտմունդ». ամեն ինչ` խաղի մասին

Բունդեսլիգայի 10-րդ տուրում կկայանա ռուրյան գլխավոր դերբին, որի շրջանակում կհանդիպեն երկու ոխերիմ թշնամի հանդիսացող մրցակցիներ` «Շալկե 04»-ը և Դորտմունդի «Բորուսիա»-ն: Այս երկու թիմերի դիմակայությունը համարվում է ֆուտբոլային Գերմանիայի գլխավոր դերբին և պատահական չէ, որ այն ստացել է «բոլոր դերբիների մայր» անվանումը: Ռուր մարզը տեղակայված է Գերմանիայի արևմուտքում և համարվում է ամենաֆուտբոլային շրջաններից մեկը: Բացի «Բորուսիա»-ից և «Շալկե 04»-ից այս մարզը ներկայացնում են նաև «Դույսբուրգ», «Բոխում», «Օբերհաուզեն» և «Ռոթ-Վայս Էսսեն» ֆուտբոլային ակումբները: «Շալկե 04»-ի և «Բորուսիա»-ի երկրպագուների միջև ոչ մի սոցիալական կամ տնտեսական հակասություն չկա: Դերբիի հիմքում ընկած է երկու հարևան քաղաքների հակամարտությունը` առաջինը լինելու անսահման ձգտումը: Թիմերի երկրպագուները ատում են միմյանց և նրանց համար դերբիում հաղթանակը տարվա կարևորագույն իրադարձություններից է: [bold]Պատմություն[/bold] Այս հակամարտությունը սկզիբ է առնում 1925 թվականի մայիսի 3-ից: Առաջին դերբին ավարտվեց «Շալկե 04»-ի 4:2 հաշվով հաղթանակով: 1925-1927 թթ ընկած ժամանակահատվածում «Շալկե 04»-ը երեք անգամ հաղթեց «Բորուսիա»-ին: Դրանից ի վեր թիմերը մինյանց հետ չհանդիպեցին մինչև 1936 թվականը: 1936 -1944 թթ համարվում է «Շալկե 04»-ի «ոսկե դարաշրջանը»: Այդ 8 տարիների ընթացքում գելզենկիրխենյան ակումբը չորս անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն և մեկ անգամ նվաճեց երկրի գավաթը: Ռուրյան դերբիում Դորտմունդի «Բորուսիա»-ն առաջին հաղթանակ տարավ 1943 թվականի նոյեմբերի 14-ին: Հետպատերազմյան ժամանակաշրջանում` 1947 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ն Վեստֆալիայի եզրափակիչում հաղթեց «Շալկե 04»-ին և վերջ դրեց գելզենկրխենյան ակումբի գերիշխանությանը: 1963 թվականին, երբ ձևավորվեց Բունդեսլիգան` «Բորուսիա»-ն շարունակում էր գերիշխել դերբիներում: 10 խաղից` 8-ում «Շալկե 04»-ն պարտվեց «Բորուսիա»-ին: 1968 թվականի ապրիլի 20-ին «Շալկե 04»-ը երկարատև դադարից հետո կրկին հաղթեց «Բորուսիա»-ին և ցույց տվեց, որ վերադառնում է ճակատամարտ: 1972 թվականին դորտմունդյան ակումբը 0:3 հաշվով զիջեց «Շալկե 04»-ին և այդ մրցաշրջանից հետո լքեց առաջին Բունդեսլիգան: Մինչև 1975 թվականը թիմերը չհանդիպեցին: Բունդեսլիգա վերդառանալուց հետո` 1977 թվականին «Բորուսիա»-ն 10 տարվա դադարից հետո կրկին հաղթեց «Շալկե 04»-ին: Դրանից ի վեր «Բորուսիա»-ն գերիշխում էր դերբիներում: Հաջորդ տարիներին թիմերը հանդիպեցին 17 անգամ, որից 6-ում հաղթեցին գելզենկիրխենցիները ,իսկ 11-ում` դորտմունդցիները: 1988 թվականին թիմերը ճանապարհները ծաղչվեցին Գերմանիայի գավաթի եզրափակիչում և այդ լարված մրցավեճում 3:2 հաշվով հաղթեց «Բորուսիա»-ն: 1988/89 մրցաշրջանի արդյունքներով «Շալկե 04»-ը հրաժեշտ տվեց առաջին Բունդեսլիգային և երկու տարվա դադարից հետ թիմերը հանդիպեցին 1991/92 մրցաշրջանում: 1991 թվականի օգոստոսի 24-ին, 70 հազար երկրպագուների բուռն աջակցության ներքո «Շալկե 04»-ը `5:2 հաշվով հաղթեց «Բորուսիա»-ին: Այդ մրցաշրջանում «Բորուսիա»-ն իր հերթին սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Շալկե 04»-ին, բայց այդ հաղթանակը դորտմունդցիներին չօգնեց հռչակվել երկրի չեմպիոն, քանի որ գնդակների ավելի լավ տարբերության շնորհիվ Բունդեսլիգայի չեմպիոն դարձավ «Շտուտգարտ»-ը: Ռուրյան ակումբները 1997 թվականին գերիշխեցին Եվրոպայում: Այդ մրցաշրջանում «Շալկե 04»-ը հաղթեց ՈւԵՖԱ-ի գավաթը՝ երկու խաղերի արդյունքում գերազանցելով Միլանի «Ինտեր»-ին, իսկ «Բորուսիա»-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը` եզրափակիչում պարտության մատնելով «Յուվենտուս»-ին: 1997 թվականից մինչ օրս «Շալկե 04»-ը դրական հաշվեկշիռ ունի «Բորուսիա»-ի նկատմամբ: 1998 թվականից ի վեր Դորտմունդը շուրջ 7 տարի չէր կարողանում հաղթել դերբիներում: Եվ միայն 2005 թվականի մայիսի 14-ին «Բորուսիա»-ին հաջողվեց վերջ դնել այդ տխուր ավանդույթին: 2007 թվականին Դորտմունդը ծանր հարված հացրեց գելզենկիխենյան թիմին և վերջին տուրում պարտության մատնելով «Շալկե 04»-ին` զրկեց Բունդեսլիգայի չեմպիոնությունից: Դրանից ի վեր, այս թիմերի հակամարտությունը ավելի թեժացան և թշնամանքը հասավ այն մակադակի, որ 2008 թվականին «Բորուսիա»-ի երկրպագուները նշեցին 50 ամյակը, այն պահից, երբ «Շալկե 04»-ը վերջին անգամ դարձել Գերմանիայի չեմպիոն: 2008 թվականին թիմերը իսկական «թրիլլեր» ցուցադրեցին իրենց երկրպագուներին: Դորտմունդում կայացած խաղի 67-րդ րոպեի դրությամբ հյուրերը հաշվի մեջ առջևում էին երեք գնդակի տարբերությամբ և թվում էր՝ հեշտ հաղթանակ կտանեն: Սակայն 21 րոպեի ընթացքում ամեն ինչ գլխիվայր շրջվեց և «Բորուսիա»-ն դարձավ երեք գոլի հեղինակ: Խելահեղ սցենարով ընթացած հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով: [bold]Վիճակագրություն[/bold] -Ռուրյան դերբիում առավելությունը «Շալկե 04»-ի կողմն է՝ [bold]57[/bold] հաղթանակ, [bold]48[/bold] պարտություն և [bold]37[/bold] ոչ-ոքի: -Ռուրյան դերբիում գլխավոր ռմբարկուն է համարվում «Բորուսիա»-ի լեգենդար հարձակվող Լոթար Էմերիխը, ով [bold]10[/bold] գնդակի հեղինակ է դարձել: Գործող ֆուտբոլիստներից Ռուրյան դերբիում ամենաշատ հանդիպումներն անցկացրել է «Բորուսիա»-ի դարպասապահ Ռոման Վայդենֆելլերը՝ [bold]19[/bold] հանդիպում: -Բունդեսլիգայի ձևավորումից հետո թիմերը հանդիպել են [bold]82[/bold] անգամ: Հատկանշական է, որ այդ [bold]82[/bold] հանդիպումներից հետո ռուրյան դերբիում հավասարություն է տիրում: «Շալկե 04» հաղթել է [bold] 29 [/bold]խաղում, նույքան հաղթանակ տոնել է «Բորուսիա»-ն և [bold]29[/bold] դեպքում թիմերը բաժանվել են խաղաղությամբ: -Այդուհանդերձ գնդակների տարբերությամբ առավելությունը «Բորուսիա»-ի կողմն ` [bold]126-118[/bold]: [bold]Կարևորագույն և հանրահայտ հանդիպումներ[/bold] -[bold]Առաջին հանդիպում[/bold]` 3 մայիսի 1925 թվական («Շալկե 04» - «Բորուսիա» Դ`4:2) -[bold]«Բորուսիա»-ի առաջին հաղթանակը[/bold]` 14 նոյեմբերի 1943 թվական («Բորուսիա» Դ - «Շալկե 04»`1:0) -[bold]Առաջին ոչ-ոքին[/bold]` 30 հունվարի 1951 թվական («Բորուսիա» Դ - «Շալկե 04»`3:3) -[bold]Առաջին գոլազուրկ ոչ-ոքին[/bold]` 22 ապրիլի1951 թվական («Շալկե 04» - «Բորուսիա» Դ`0:0) -[bold]«Շալկե 04»-ի ամենախոշոր հաշվով հաղթանակը[/bold]` 20 հոկտեմբերի 1940 թվական («Շալկե 04» - «Բորուսիա» Դ`10:0) -[bold]«Բորուսիա»-ի ամենախոշոր հաշվով հաղթանակը[/bold]` 26 փետրվարի 1966 թվական («Բորուսիա» Դ - «Շալկե 04»`7:0) -[bold]Ամենաարդյունավետ հանդիպումը[/bold]`12 մարտի 1939 թվական («Բորուսիա» Դ - «Շալկե 04»`3:7) -[bold]Գերկամային հաղթանակ[/bold]` 24 օգոստոսի 1991 թվական («Շալկե 04» - «Բորուսիա» Դ`5:2) - [bold]«Շալկե 04»-ի դարպասպահ Յենս Լեհմանի գոլը` 90-րդ րոպեին`[/bold] 19 դեկտեմբերի 1997 թվական («Բորուսիա» Դ - «Շալկե 04»`2:2) -[bold]«Բորուսիա»-ի հաղթանակը 7 տարվա դադարից հետո[/bold]` 14 մայիսի 2005 թվական («Շալկե 04» - «Բորուսիա» Դ`1:2) -[bold]«Բորուսիա»-ի հաղթանակը, որը զրկեց «Շալկե 04»-ին չեմպիոնությունից[/bold]` 12 մայիսի 2007 թվական («Բորուսիա» Դ - «Շալկե 04»`2:0) - [bold]«Բորուսիա»-ի 0:3 հաշվով պարտությունից փրկվելը`խաղավարտից 21 րոպե առաջ[/bold]` 13 սեպտեմբերի 2008 թվական («Բորուսիա» Դ - «Շալկե 04»`3:3) Թիմերի նվաճումներն ու տիտղոսները [bold]«Շալկե 04» [/bold] [bold]Գերմանիայի չեմպիոն[/bold]` 7 (1933, 1934, 1935, 1937, 1939, 1940, 1942, 1958) [bold]Գերմանիայի փոխչեմպիոն[/bold]` 9 (1933, 1938, 1941, 1972, 1977, 2001, 2005, 2007, 2010) [bold]Գերմանիայի գավաթակիր[/bold]`5 (1937, 1972, 2001, 2002, 2011) [bold]Գերմանիայի գավաթի եզրափակչի մասնակից[/bold]` 7 (1935, 1938, 1941, 1942, 1955, 1969, 2005) [bold]Գերմանիայի սուպերգավաթակիր[/bold]`1 (2011) [bold]ՈՒԵՖԱ-ի գավաթակիր[/bold]`1(1996/97) [bold]Ինտերտոտոյի գավաթի հաղթող[/bold]` 2 (2003,2004) [bold]2-րդ Բունդեսլիգայի հաղթող[/bold]`2 (1982, 1991) [bold]«Բորուսիա Դորտմունդ»[/bold] [bold]Գերմանիայի չեմպիոն[/bold]` 8 (1956, 1957, 1963, 1995, 1996, 2002, 2011, 2012) [bold]Գերմանիայի փոխչեմպիոն[/bold]` 5 (1949, 1961, 1966, 1992, 2013) [bold]Գերմանիայի գավաթակիր[/bold]`3 (1965, 1989, 2012) [bold]Գերմանիայի գավաթի եզրափակչի մասնակից[/bold]` 2 (1963, 2008) [bold]Գերմանիայի սուպերգավաթակիր[/bold]`5 (1989, 1995, 1996, 2008, 2013) [bold]Չեմպիոնների լիգայի գավաթակիր[/bold]` 1 (1997) [bold]Գավաթակիրների գավաթակիր[/bold]`1 (1966) [bold]ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակչի մասնակից[/bold]`2 (1993,2002) [bold]Միջմայրցամքայաին գավաթակիր[/bold]`1 (1997) [bold]Արտակ Վահանսարյան[/bold]

Նմանատիպ նյութեր