211652_close_icon

Դրամը անսպասելիորեն արժեզրկվել է. ՀԺ

views-count3759 դիտում article-date 08:36 29-03-2014
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում դրամը անսպասելիորեն արժեզրկվել է, ինչը այս սեզոնի համար ամենևին բնորոշ չէ: Մեկ դոլարի գինը բորսայում բարձրացել է մի անգամից 2 դրամով և կազմել 414 դրամ։ Խնդիրն այն է, որ Նովրուզը նշելու նպատակով իրանցի զբոսաշրջիկների զգալի հոսք է եղել դեպի Հայաստան, ինչի արդյունքում մեր շուկան պետք է հագենար արտարժույթով, և դրամը պետք է արժևորվեր։ Մի քանի օր հենց այդպես էլ եղավ։ Բայց երեկվա արժեզրկումը կարող է ազդանշան լինել, որ արտարժույթի ներհոսքի ծավալները սպասվածից ցածր են եղել, և իրանցիների վերադարձից հետո դրամը կարող է կտրուկ արժեզրկվել»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր