«Բորուսիա»-ն չի վախենում «Ռեալ»-ից. Կլոպ
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ իր թիմը մինչև վերջ ճակատամարտ է տալու Մադրիդի «Ռեալ»-ին: Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ն և «Ռեալ»-ը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլում:
« Մեր պարտությունները բազմաթիվ պատճառներ ունեն, սակայն Չեմպիոնների լիգայում մենք միշտ ուժեղ ենք եղել: Մենք մեզ քննադատորեն ենք գնահատում և ոչ մեկից չենք վախենում: Նարկայումս մտածում ենք «Շտուտգարտ»-ի հետ խաղի մասին: Դեռ չենք քննարկում «Ռեալ»-ի հետ կայանալիք հանդիպումը»,-Կլոպի խոսքերը մեջբերում է Bild-ը: