Պեկինում գազի պայթյուն է գրանցվել․ կա 1 զոհ, 11 վիրավոր
Չինաստանի մայրաքաղաք Պեկինի Տունչժոու թաղամասի ռեստորանում մարտի 28֊ին գազի պայթյուն է գրանցվել, որի հետևանքով 1 մարդ մահացել է, ևս 11֊ը վիրավոր են։
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 07:15֊ին, հայտնում է «Սինխուա» գործակալությունը։
Ներկայումս հրդեհը հանգցված է։ Միջադեպի պատճառների առթիվ հետաքննություն է ընթանում։