211652_close_icon
views-count2327 դիտում article-date 10:08 28-03-2014

Երևանի կենտրոնում Ռուսաստանի պուրակ է կառուցվելու. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Հայաստանում էր ՌԴ նախկին դեսպան Կովալենկոն, որը Հարավային Կովկասի հարցերով ՌԴ նախագահի խորհրդականն է։ Վերջինս պարբերական այցեր է ունենում իր «վոտչինա»՝ կարգավորելու ոչ միայն ֆինանսական, այլև «գերքաղաքական», նեյրոլինգվիստիկ, այն է՝ ռուսաց լեզվի դասընթացների և տարածմանը նվիրված հարցերը։ Ի դեպ, սպասվում է, որ առաջիկայում Երևանի կենտրոնում, Սիրահարների այգու պատկերով և նմանությամբ կկառուցվի Ռուսաստանի պուրակ, որտեղ կլինեն կարուսելներ, ժամանցի վայրեր։ Զուգահեռաբար էլ, Ռուսաստանի մի քանի քաղաքներում կկառուցվեն Երևանյան պուրակներ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր