1238 դիտում
09:33 28-03-2014
ՄԱԿ-ում Հայաստանը որոշեց աջակցել Ռուսաստանին. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Նախորդ օրը երեկոյան ՀՀ ԱԳՆ անանուն աղբյուրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ հաջորդ օրը, այսինքն երեկ, Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին Հայաստանը «ձեռնպահ» է քվեարկելու։
Երեկ, սակայն, քվեարկությունը տեղի ունեցավ, և Հայաստանը ի դեմս ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանի, «դեմ» քվեարկեց։ Բանաձևը, որի մեխը Ղրիմի կցումը Ռուսաստանին դատապարտելն ու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչելն է. ի վերջո ձայների մեծամասնությամբ ընդունվեց։ Բայց Հայաստանը «դեմ» քվեարկած մյուս տասը երկրների հետ, հայտնվեց մի շարքում։ Այդ երկրներն են Ռուսաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Բելառուսը, Բոլիվիան, Նիկարագուան, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան, Զիմբաբվեն։
Եթե «Ազատության» նման ծանրակշիռ լրատվամիջոցը հրապարակել է լուրը, ուրեմն տեղեկությունը փոխանցել է մեկը, ով ունի նման իրավասություն, հակառակ դեպքում՝ «Ազատությունը» այդպիսի պատասխանատվություն չէր վերցնի։
Ըստ ամենայնի, զանգողը եղել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։ Հակառակ դեպքում՝ լուրը հրապարակվելուց հետո ԱԳՆ-ն հերքում կպահանջեր, ինչը չի արել։ Եվ ուրեմն, ինչո՞ւ է ԱԳՆ պաշտոնյան նման լուր հրապարակելու խնդրանքով դիմել ԶԼՄ–ին։ Այդօրինակ արտահոսքերը սովորաբար արվում են այսպես կոչված զոնդաժի, ինչ-որ շրջանակի կամ սուբյեկտի վերաբերմունքը, ռեակցիան ստուգելու համար։ Եվ ուրեմն, ՌԴ ռեակցիան ստուգելու համար որոշել են արտահոսքի խնդրանքով դիմել «Ազատություն» ռադիոկայանին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1747 դիտում
13:04 30-04-2014
Կառավարությունը որոշեց աջակցել հերթական ներդրումային ծրագրին
Այս բաժնից
784 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին