1422 դիտում
08:51 28-03-2014
ՄՄ-ին անդամագրվելուց հետո կկրճատվի ԵՄ-ից Հայաստանին տրամադրվող բյուջետային աջակցությունը. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Երեկ կառավարության նիստում քննարկվեց «2014-2025 թթ Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի» բազմաչարչար նախագիծը, որը պետք է ընդունված լիներ դեռ անցած տարվա գարնանը: Ծրագիրը կքննարկվի դեռ երկու-երեք ամիս:
Այս ընթացքում ծրագրից հանվել է ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրման մասին դրույթը, և փոխարենը ներառվել է Մաքսային միությանն անդամակցելու մասին կետը։
Ընդ որում, ՄՄ-ին անդամակցությունը նաև գնահատվել է ծրագրի իրականացման ռիսկ։ Ըստ այդմ, ՄՄ-ին անդամագրվելուց հետո կառավարությունը չի բացառում, որ Հայաստանը եվրոպական ներդրումների համար կկորցնի գրավչությունը, երրորդ երկրների հետ տնտեսական հարաբերությունը կվերանայվեն, խոչընդոտներ կառաջանան դեպի ԵՄ ապրանքների արտահանման առումով։
Կառավարությունը չի բացառել նաև, որ կկրճատվեն ԵՄ-ից ՀՀ-ին տրամադրվող բյուջետային աջակցությունը և ներդրումները»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3502 դիտում
13:23 07-04-2017
Երևանում կայացել է ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող Բյուջետային աջակցության համակարգմանը նվիրված աշխատաժողովը
1189 դիտում
18:13 22-05-2019
Քննարկվել են ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական և բյուջետային աջակցության ծրագրերին առնչվող հարցեր
1105 դիտում
19:26 24-05-2019
Կայացել է աշխատաժողով՝ նվիրված ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային աջակցությանը
Այս բաժնից
472 դիտում
10:45 18-01-2025
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի խահվող գերիների համար
547 դիտում
10:41 18-01-2025
Հենց խոշոր տրամաչափի անհատներն են պատմություն կերտում և փոխում պատմության ընթացքը․ Նիկոլ Փաշինյան