211652_close_icon
views-count1447 դիտում article-date 14:30 28-03-2014

«Բավարիա»-ի և Գվարդիոլայի համագործակցությունը մոտ է իդեալականին. Կրոյֆ

Հոլանդական ֆուտբոլի լեգենդ, «Բարսելոնա»-ի նախկին խաղացող և մարզիչ Չոհան Կրոյֆը ենթադրում է, որ Պեպ Գվարդիոլան չի սխալվել, երբ որոշել է գլխավորել «Բավարիա»-ն: « Ինձ համար ակնհայտ է, որ Գվարդիոլան միացել է այդ ակումբին, որպեսզի ձևափոխի նրա խաղաոճը: Գվարդիոլան այն մարզիչներից է, ով ցանկանում է թիմի խաղը լիովին կառուցել իր ձևով: Նրա նպատակը` կատարելագործել այն, ինչը արդեն գտնվում է լավագույն մակարդակում: Ինձ թվում է, որ Գվարդիոլան և «Բավարիա»-ն համապատասխանում են միմյանց: Նրանց համագործակցությունը մոտ է իդեալականին»,-ասել է Կրոյֆը:

Նմանատիպ նյութեր