Արցախում թշնամու արձակած գնդակից կրկին զինվոր է զոհվել
Մարտի 27-ին՝ ժամը 13:10-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ Ռոմիկի Բաբայանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Բաբայանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Ըստ [b]SHAMSHYAN.com[/b]-ի նախնական տեղեկությունների Ա. Բաբայանը ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ էր:
Նշենք, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ուղղությամբ թշնամու կողմից արձակած կրակոցների հետևանքով մարտի 19-ին զոհվել էր 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը, իսկ մարտի 24-ին՝ 1992թ. ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանը: