Գվարդիոլայի աշխատանքը տպավորել է Մաթեուսին
Գերմանական ֆուտբոլի և «Բավարիա»-ի լեգենդար պաշտպան Լոթար Մաթեուսը իր հիացմունքն է հայտնել մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի աշխատանքի վերաբերյալ:
« Արդեն հիմա երևում է, որ ներկայիս «Բավարիա»-ն ավելի ուժեղ է, քան նախորդ տարվա Հայնկեսի «Բավարիա»-ն: Գվարդիոլան Մյունխեն է եկել շատ բաներ ապացուցելու համար: Կարելի է ասել դա նրա մոտ ստացվում է: Պեպը ինձ վրա մեծ տպավորություն է թողնում, քանի որ նա աշխատանքին շատ ճիշտ մոտեցում է ցուցաբերում: Օրինակ` Գվարդիոլան մինչ Գերմանիա գալը գերմանարեն սսվորեց: Դա մեծ հարգանքի է արժանի»,-ասել է Մաթեուսը: