Այսօր Թատրոնի միջազգային օրն է
Այսօր թատերական աշխարհը նշում է Թատրոնի համաշխարհային օրը: Այն սահմանվել է 1961թ-ին` Թատրոնի միջազգային ինստիտուտի IX կոնգրեսի կողմից:
«Թատրոն» բառը ծագում է հին հունարեն theatron բառից, ինչը նշանակում է «վայր, որտեղ դիտում են»:
Ավանդաբար թատրոնում երկու առավել տարածված ժանրեր են ներկայացվում` ողբերգություն եւ կատակերգություն, որոնց խորհրդանիշն են դարձել թատերական դիմակները:
Նշենք, որ առաջին անգամ տոնը նշվել է Ֆրանսիայում, որից հետո տարածվել ողջ աշխարհում: