Ռումինիայում երկրաշարժ է գրանցվել
Ռումինիայում չորեքշաբթի երեկոյան 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է գեոֆիզիկայի ազգային ինստիտուտը։
«Երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 21։46֊ին։ Էպիկենտրոնը գտնվել է Վրանչա շրջանում՝ Կարպատյան լեռներում։ Հիպոկենտրոնը գտնվել է 200կմ խորության վրա»,֊ նշվում է հաղորդագրությունում։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել։