211652_close_icon
views-count1664 դիտում article-date 09:10 27-03-2014

Կաթնամթերքի և մսամթերքի վաճառքը նվազել է․ ՀԺ

««Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս օրերին Մեծ Պահքի հետ կապված կաթնամթերքի և մսամթերքի սպառումը նվազել է։ Սա պարզեցինք մթերային խանութներում կատարած ուսումնասիրության արդյունքում։ «Էվրիկա» սուպերմարետի Պարոնյան մասնաճյուղում օպերատոր Լիլիթը մեզ հայտնեց, որ կաթնամթերքի և մսամթերքի վաճառքը Պահքի հետ կապված նվազել է նվազագույնը 20-30 տոկոսով։ Փոխարենը աճել է բանջարեղենի և որոշ պահածոների, ընդեղենի սպառումը։ Մթերային միջին խանութներից մեկի աշխատակիցը մեզ հայտնեց, որ Պահքի սնունդ գնում են հիմնականում հարուստները, քանի որ բանջարեղենը շատ թանկ է պակաս գնողունակ խավի համար։ Արտադրող ընկերությունները հիմնականում խուսափում են հստակ պատասխանել՝ Պահքի շրջանում մսամթերքի և կաթնամթերքի արտադրության ծավալների նվազում արձանագրվե՞լ է, թե ոչ։ Մեր հարցումներին արձագանքեց միայն «Թամարա» ընկերությունը, որտեղից պատասխանեցին, որ կաթնամթերքի արտադրությունը այս շրջանում, սպառման հետ կապված, նկատելիորեն նվազել է»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր