2899 դիտում
19:29 26-03-2014
էպիլեպսիա. մանուշակագույն հիվանդություն` աստվածային միջամտությամբ. տեսանյութ
Աղջիկը, ում շնորհիվ մարտի 26-ը աշխարհի տարբեր երկրներում նշվում է որպես մանուշակագույն կամ էպիլեպսիայի օր, 15 տարեկան է: Կեսսիդի Մեգանը 6 տարի առաջ այս օրը, ընդամենը 9 տարեկանում որոշեց մարդկանց ուշադրությունը հրավիրել իր եւ իր նման` էպիլեպսիա ունեցողների վրա` մեկ անգամ եւս ցրելով հիվանդության մասին միֆերն ու շեշտադրելով այն, որ էպիլեպսիա չի նշանակում մտավոր խնդիրներ ու խտրականություն այդ մարդկանց նկատմամբ: Էպիլեպսիան աշխարհում ամենատարածված խրոնիկական նեւրոլոգիական հիվանդություններից է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով երկրագնդի բնակչության 0.5-1 տոկոսը էպիլեպսիա ունի: Հայաստանում պաշտոնական վիճակագրություն չկա: Միայն Էրեբունի բժշկական կենտրոնում այս խնդրով 4000 հաշվառված մարդ կա: Այդ թվում երեխաներ: Էպիլեպսիան դրսեւորվում է անսպասելի ցնցումներով: Ախտորոշման ժամանակակից մեթոդը ուղեղի էլեկտրագիրն է` ԷԷԳ-ն: Լինում են էպիլեպսիայի թեթեւ եւ ծայրաստիճան բարդ ձեւեր:
Վիրահատություն Հայաստանում դեռեւս չի կատարվում: Այստեղ կիրառվում է միայն հակացնցումային դեղորայքային բուժումը: Էպիլեպսիայով մարդիկ դեղեր ընդունում են երկար ժամանակ, երբեմն նույնիսկ ամբողջ կյանքում: Դեղորայք ստանում են պետական ծրագրով, անվճար: Բժշկուհի Եղիազարյանը նշում է, որ այժմ գույություն ունեն նոր սերնդի մի շարք դեղամիջոցներ, որոնք արդյունավետությամբ նույնն են, ինչ իրենց նախորդները, բայց կողմնակի ազդեցություններ գրեթե չեն ունենում:
Հին հույներն ու հռոմեացիները էպիլեպսիան Աստվածային միջամտություն են անվանել: Կան տեղեկություններ, որ նման խնդիր ունեին աշխարհի հանճարներից շատերը` Հուլիոս Կեսարը, Ալեքսանդր Մակեդոնացին, Նոստրադամուսը, Նապոլեոն Բոնապարտը, Ֆեոդոր Դոստաեւսկին: Բժիշկները խորհուրդ են տալիս մարդու մոտ էպիլեպսիայի ցնցումներ նկատելիս անմիջապես թեքել նրան` բացելով շնչառական ուղիները: Ուրիշ որեւէ բան պետք չէ ձեռնարկել, եթե իրավիճակը շտկվում է 5 րոպեում: Իսկ եթե այն 5 րոպեից երկար է տեւում, անհապաղ պետք է Շտապօգնություն կանչել:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/24942]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2981 դիտում
16:21 03-05-2016
Ավստրալիայում բացառիկ մանուշակագույն ադամանդ են գտել
10427 դիտում
22:22 06-04-2017
Ավստրալացի լուսանկարիչը հազվագյուտ մանուշակագույն կայծակ է լուսանկարել
1765 դիտում
11:18 11-07-2024
Աշխարհի ամենաչոր անապատը ծաղկել է սպիտակ և մանուշակագույն ծաղիկներով
Այս բաժնից
1120 դիտում
13:17 25-11-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն
862 դիտում
12:31 25-11-2024
Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին. Շարմազանով