Բրյուսելում ռումբի մասին տեղեկությունը հերքվել է
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի ավտոբուսում բանակային սակրավորները պայթյուցիկ սարք չեն հայտնաբերել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Ավտոբուսն երթևեկում էր քաղաքի կենտրոնում՝ ԱՄՆ֊ի նախագահ Բարակ Օբամայի պաշտոնական այցի օրը։
Ըստ տեղի ոստիկանության տվյալների, Բրյուսելի կենտրոնում երթևեկությունը վերականգնվել է։
Միջոցառումն իրականացվել է բարձր անվտանգության պայմաններում Բելգիա Օբամայի այցի գիշերը։ Ներկայումս ԱՄՆ֊ի նախագահը Բյուսելում չէ․ նա գտնվում է Վարեգեմ քաղաքում, որտեղ զինվորական գերեզմանատանը հանդիսավոր արարողություն է անցկացվում՝ Առաջին Համաշխարհային պատերազմում զոհված ամերիկացի զինվորների գերեզմանի մոտ։