Բելգիայում Հայաստանի դեսպանն էլ գնաց Քուշկյանի ճանապարհով․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ինչպես տեղեկացնում են բրյուսելյան մեր աղբյուրները, օրերս Եվրոպական պահպանողականների և բարեփոխիչների միության համաժողովին մասնակցելու համար Բրյուսել մեկնած ԲՀԿ-ական պատգամավորներ՝ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին և Նաիրա Զոհրաբյանին իրենց երբեմնի կուսակից Ավետ Ադոնցը չի դիմավորել, չի ճանապարհել, մեկ զանգ իսկ չի արել՝ հարցնելու երբեմնի իր կուսակիցների, նախարարի որպիսությունը, ինչից, ըստ նույն աղբյուրների, անսահման նեղսրտել է Վարդան Մինասիչը։
Ի դեպ, Ադոնցը ցանկանում է Մոսկվա՝ յուր խնամի Կառլոս Պետրոսյանի «մոտ» տեղափոխվել, ՌԴ դեսպանի կարգավիճակով, սակայն դա ոչ մի կերպ չի հաջողվում նրան»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։