211652_close_icon
views-count1121 դիտում article-date 09:18 26-03-2014

«Աշխարհում ոչ մի դեսպան չի խոսի դրա մասին». Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Եվրոպական միության պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, արդյոք ՀՀ իշխանություններին հաջողվում է կոռուպցիայի դեմ իրական պայքար մղել: «Անցյալ տարի մենք ունեցանք սեմինար, որն ուղղված էր μոլոր նրանց, ում հետաքրքրում էր այս ամենը... Եվ պետական մարմիններ են մասնակցել այդ սեմինարին, վստահ եմ ու կարծում եմ, որ մեծ հետաքրքրություն կա պետական մարմինների կողմից հասկանալու, թե ինչպես կարելի է պայքարել կոռուպցիայի դեմ: Իսկ ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը, ապա... Կարծում եմ, որ այդ գործողությունները պետք է շարունակվեն ապագայում»,-նշեց դեսպանը: «Ժողովուրդ»-ի մյուս հարցին, թե կարելի՞ է ասել, որ ՀՀ իշխանությունները կոռումպացված չեն, պարոն Հրիսթեանը դիվանագիտական պատասխան տվեց. «Աշխարհում ոչ մի դեսպան չի խոսի դրա մասին»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր