1565 դիտում
09:03 26-03-2014
Երևանի մանկական հիվանդանոցները ծանրաբեռնված են աշխատում․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Երեկ տեղեկացրել էինք, որ հիվանդ երեխաների հոսքը «Արաբկիր» բժշկական համալիր այնքան մեծ է, որ նրանց մի մասը տեղավորվում է միջանցքներում։ Պարզվում է, ծանրաբեռնված են աշխատում նաև մյուս մանկական հիվանդանոցները։
«Սուրբ Աստվածամայր» և «Մուրացան» կլինիկաների տնօրենները մեր թղթակցի հետ զրույցում երեկ ասել են, որ իրենց մոտ նույնպես ծանրաբեռնված են։ Տարբեր պրոֆիլի բաժանմունքները խտացվել են՝ երեխաներին տեղավորելու համար, սակայն բանը միջանցքներին չի հասել։
Տնօրենները նշել են, որ այս հոսքը պայմանավորված է սեզոնային վիրուսներով։ «Սուրբ Աստվածամայր» կլինիկայի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը փոխանցել է. որ երեկվա դրությամբ շնչառական վիրուսներով իրենց մոտ հոսպիտալացված է 121 երեխա: Նա նշել է. որ այդ թիվը կրկնակի-եռակի մեծ է սովորական օրերին հոսպիտալացվողների թվի համեմատությամբ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
6460 դիտում
14:29 22-11-2016
Սուր շնչառական վարակների ակտիվացում է դիտվում. մանկական հիվանդանոցները գերծանրաբեռնված են աշխատում
1974 դիտում
09:03 27-03-2014
Մանկական հիվանդանոցները լեփ-լեցուն են թոքաբորբով և շնչուղիների բորբոքումով հիվանդ երեխաներով․ ՀԺ
Այս բաժնից
1036 դիտում
20:45 17-01-2025
Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավոր Հասանովին 80-ամյակի կապակցությամբ հուշամեդալով է պարգևատրել
652 դիտում
20:21 17-01-2025
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
520 դիտում
20:08 17-01-2025
Հունվարի 19-ին կկատարվի աղոթք գերիների համար