1729 դիտում
22:01 25-03-2014
«Շալկե 04» - «Բորուսիա». Ի՞նչ է իրենից ներկայացնում ռուրյան դերբին
Բունդեսլիգայի 27-րդ տուրում կկայանա ռուրյան գլխավոր դերբին, որի շրջանակում կհանդիպեն երկու ոխերիմ թշնամի հանդիսացող մրցակցիներ` «Շալկե 04»-ը և Դորտմունդի «Բորուսիա»-ն: Այս երկու թիմերի դիմակայությունը համարվում է ֆուտբոլային Գերմանիայի գլխավոր դերբին և պատահական չէ, որ այն ստացել է «բոլոր դերբիների մայր» անվանումը: Ռուր մարզը տեղակայված է Գերմանիայի արևմուտքում և համարվում է ամենաֆուտբոլային շրջաններից մեկը: Բացի «Բորուսիա»-ից և «Շալկե 04»-ից այս մարզը ներկայացնում են նաև «Դույսբուրգ», «Բոխում», «Օբերհաուզեն» և «Ռոթ-Վայս Էսսեն» ֆուտբոլային ակումբները: «Շալկե 04»-ի և «Բորուսիա»-ի երկրպագուների միջև ոչ մի սոցիալական կամ տնտեսական հակասություն չկա: Դերբիի հիմքում ընկած է երկու հարևան քաղաքների հակամարտությունը` առաջինը լինելու անսահման ձգտումը: Թիմերի երկրպագուները ատում են միմյանց և նրանց համար դերբիում հաղթանակը տարվա կարևորագույն իրադարձություններից է: Բունդեսլիգայի առաջին շրջանում, այս թիմերի միջև կայացած հանդիպման գլխավոր հերոսը դարձավ Հայաստանի հավաքականի և դորտմունդյան ակումբի կիսապաշտպան [b]Հենրիխ Մխիթարյանը[/b], ով երկու գոլային փոխանցում կատարեց և մեծ ներդրում ունեցավ իր թիմի հաջողության մեջ: Գելզենկիրխենում կայացած խաղն ավարտվեց դորտմունդցիների 3:1 հաշվով հաղթանակով:
Հատկանշական է, որ մինչ այդ խաղը Բունդեսլիգայի շրջանակներում թիմերը հանդիպել էին 82 անգամ, որից 29-ում հաղթել էր «Շալկե 04», նույնքան հաղթանակ տոնել էր «Բորուսիա»-ն և 29 դեպքում թիմերը բաժանվել են խաղաղությամբ: Սակայն ընթացիկ մրցաշրջանում այս թէիմերի առաջին խաղից հետո այդ հաշվեկշիռը խախտվեց և «Բորուսիա»-ն մեկ հաղթանակով առաջ անցավ դիմակայության ընդհանուր հաշվի մեջ: Այդուհանդերձ ռուրյան դերբիի ընդհանուր պատմության ընթացքում առավելությունը «Շալկե 04»-ի կողմն է ՝ 57 հաղթանակ, 48 պարտություն և 37 ոչ-ոքի:
[b]Պատմություն[/b]
Այս հակամարտությունը սկզիբ է առնում 1925 թվականի մայիսի 3-ից: Առաջին դերբին ավարտվեց «Շալկե 04»-ի 4:2 հաշվով հաղթանակով: 1925-1927 թթ ընկած ժամանակահատվածում «Շալկե 04»-ը երեք անգամ հաղթեց «Բորուսիա»-ին: Դրանից ի վեր թիմերը մինյանց հետ չհանդիպեցին մինչև 1936 թվականը:
1936 -1944 թթ համարվում է «Շալկե 04»-ի «ոսկե դարաշրջանը»: Այդ 8 տարիների ընթացքում գելզենկիրխենյան ակումբը չորս անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն և մեկ անգամ նվաճեց երկրի գավաթը: Ռուրյան դերբիում Դորտմունդի «Բորուսիա»-ն առաջին հաղթանակ տարավ 1943 թվականի նոյեմբերի 14-ին:
Հետպատերազմյան ժամանակաշրջանում` 1947 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ն Վեստֆալիայի եզրափակիչում հաղթեց «Շալկե 04»-ին և վերջ դրեց գելզենկրխենյան ակումբի գերիշխանությանը:
1963 թվականին, երբ ձևավորվեց Բունդեսլիգան` «Բորուսիա»-ն շարունակում էր գերիշխել դերբիներում: 10 խաղից` 8-ում «Շալկե 04»-ն պարտվեց «Բորուսիա»-ին:
1968 թվականի ապրիլի 20-ին «Շալկե 04»-ը երկարատև դադարից հետո կրկին հաղթեց «Բորուսիա»-ին և ցույց տվեց, որ վերադառնում է ճակատամարտ: 1972 թվականին դորտմունդյան ակումբը 0:3 հաշվով զիջեց «Շալկե 04»-ին և այդ մրցաշրջանից հետո լքեց առաջին Բունդեսլիգան: Մինչև 1975 թվականը թիմերը չհանդիպեցին:
Բունդեսլիգա վերդառանալուց հետո` 1977 թվականին «Բորուսիա»-ն 10 տարվա դադարից հետո կրկին հաղթեց «Շալկե 04»-ին: Դրանից ի վեր «Բորուսիա»-ն գերիշխում էր դերբիներում: Հաջորդ տարիներին թիմերը հանդիպեցին 17 անգամ, որից 6-ում հաղթեցին գելզենկիրխենցիները ,իսկ 11-ում` դորտմունդցիները:
1988 թվականին թիմերը ճանապարհները ծաղչվեցին Գերմանիայի գավաթի եզրափակիչում և այդ լարված մրցավեճում 3:2 հաշվով հաղթեց «Բորուսիա»-ն: 1988/89 մրցաշրջանի արդյունքներով «Շալկե 04»-ը հրաժեշտ տվեց առաջին Բունդեսլիգային և երկու տարվա դադարից հետ թիմերը հանդիպեցին 1991/92 մրցաշրջանում:
1991 թվականի օգոստոսի 24-ին, 70 հազար երկրպագուների բուռն աջակցության ներքո «Շալկե 04»-ը `5:2 հաշվով հաղթեց «Բորուսիա»-ին: Այդ մրցաշրջանում «Բորուսիա»-ն իր հերթին սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Շալկե 04»-ին, բայց այդ հաղթանակը դորտմունդցիներին չօգնեց հռչակվել երկրի չեմպիոն, քանի որ գնդակների ավելի լավ տարբերության շնորհիվ Բունդեսլիգայի չեմպիոն դարձավ «Շտուտգարտ»-ը:
Ռուրյան ակումբները 1997 թվականին գերիշխեցին Եվրոպայում: Այդ մրցաշրջանում «Շալկե 04»-ը հաղթեց ՈւԵՖԱ-ի գավաթը՝ երկու խաղերի արդյունքում գերազանցելով Միլանի «Ինտեր»-ին, իսկ «Բորուսիա»-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը` եզրափակիչում պարտության մատնելով «Յուվենտուս»-ին:
1997 թվականից մինչ օրս «Շալկե 04»-ը դրական հաշվեկշիռ ունի «Բորուսիա»-ի նկատմամբ: 1998 թվականից ի վեր Դորտմունդը շուրջ 7 տարի չէր կարողանում հաղթել դերբիներում: Եվ միայն 2005 թվականի մայիսի 14-ին «Բորուսիա»-ին հաջողվեց վերջ դնել այդ տխուր ավանդույթին:
2007 թվականին Դորտմունդը ծանր հարված հացրեց գելզենկիխենյան թիմին և վերջին տուրում պարտության մատնելով «Շալկե 04»-ին` զրկեց Բունդեսլիգայի չեմպիոնությունից: Դրանից ի վեր, այս թիմերի հակամարտությունը ավելի թեժացան և թշնամանքը հասավ այն մակադակի, որ 2008 թվականին «Բորուսիա»-ի երկրպագուները նշեցին 50 ամյակը, այն պահից, երբ «Շալկե 04»-ը վերջին անգամ դարձել Գերմանիայի չեմպիոն:
2008 թվականին թիմերը իսկական «թրիլլեր» ցուցադրեցին իրենց երկրպագուներին: Դորտմունդում կայացած խաղի 67-րդ րոպեի դրությամբ հյուրերը հաշվի մեջ առջևում էին երեք գնդակի տարբերությամբ և թվում էր՝ հեշտ հաղթանակ կտանեն: Սակայն 21 րոպեի ընթացքում ամեն ինչ գլխիվայր շրջվեց և «Բորուսիա»-ն դարձավ երեք գոլի հեղինակ: Խելահեղ սցենարով ընթացած հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով:
[b]Վիճակագրություն[/b]
-Ռուրյան դերբիում գլխավոր ռմբարկուն է համարվում «Բորուսիա»-ի լեգենդար հարձակվող Լոթար Էմերիխը, ով 10 գնդակի հեղինակ է դարձել: Գործող ֆուտբոլիստներից Ռուրյան դերբիում ամենաշատ հանդիպումներն անցկացրել է «Բորուսիա»-ի դարպասապահ Ռոման Վայդենֆելլերը՝ 19 հանդիպում:
Կարևորագույն և հանրահայտ հանդիպումներ
Առաջին հանդիպում` 3 մայիսի 1925 թվական («Շալկե 04» - «Բորուսիա» Դ` 4:2)
-«Բորուսիա»-ի առաջին հաղթանակը[/bold]` 14 նոյեմբերի 1943 թվական («Բորուսիա» Դ - «Շալկե 04»`1:0)
-Առաջին ոչ-ոքին` 30 հունվարի 1951 թվական («Բորուսիա» Դ - «Շալկե 04»`3:3)
-Առաջին գոլազուրկ ոչ-ոքին` 22 ապրիլի1951 թվական («Շալկե 04» - «Բորուսիա» Դ`0:0)
-«Շալկե 04»-ի ամենախոշոր հաշվով հաղթանակը` 20 հոկտեմբերի 1940 թվական («Շալկե 04» - «Բորուսիա» Դ`10:0)
-«Բորուսիա»-ի ամենախոշոր հաշվով հաղթանակը` 26 փետրվարի 1966 թվական («Բորուսիա» Դ - «Շալկե 04»`7:0)
-Ամենաարդյունավետ հանդիպումը`12 մարտի 1939 թվական («Բորուսիա» Դ - «Շալկե 04»`3:7)
-Գերկամային հաղթանակ` 24 օգոստոսի 1991 թվական («Շալկե 04» - «Բորուսիա» Դ`5:2)
- «Շալկե 04»-ի դարպասպահ Յենս Լեհմանի գոլը` 90-րդ րոպեին`19 դեկտեմբերի 1997 թվական («Բորուսիա» Դ - «Շալկե 04»`2:2)
- Բորուսիա»-ի հաղթանակը 7 տարվա դադարից հետո` 14 մայիսի 2005 թվական («Շալկե 04» - «Բորուսիա» Դ`1:2)
-«Բորուսիա»-ի հաղթանակը, որը զրկեց «Շալկե 04»-ին չեմպիոնությունից` 12 մայիսի 2007 թվական («Բորուսիա» Դ - «Շալկե 04»`2:0)
- «Բորուսիա»-ի 0:3 հաշվով պարտությունից փրկվելը`խաղավարտից 21 րոպե առաջ[/bold]` 13 սեպտեմբերի 2008 թվական («Բորուսիա» Դ - «Շալկե 04»`3:3)
Թիմերի նվաճումներն ու տիտղոսները
[b]«Շալկե 04» [/b]
Գերմանիայի չեմպիոն[/bold]` 7 (1933, 1934, 1935, 1937, 1939, 1940, 1942, 1958)
Գերմանիայի փոխչեմպիոն ` 9 (1933, 1938, 1941, 1972, 1977, 2001, 2005, 2007, 2010)
Գերմանիայի գավաթակիր`5 (1937, 1972, 2001, 2002, 2011)
Գերմանիայի գավաթի եզրափակչի մասնակից` 7 (1935, 1938, 1941, 1942, 1955, 1969, 2005)
Գերմանիայի սուպերգավաթակիր`1 (2011)
ՈՒԵՖԱ-ի գավաթակիր`1(1996/97)
Ինտերտոտոյի գավաթի հաղթող` 2 (2003,2004)
2-րդ Բունդեսլիգայի հաղթող`2 (1982, 1991)
[b]«Բորուսիա Դորտմունդ»[/b]
Գերմանիայի չեմպիոն` 8 (1956, 1957, 1963, 1995, 1996, 2002, 2011, 2012)
Գերմանիայի փոխչեմպիոն`5 (1949, 1961, 1966, 1992, 2013)
Գերմանիայի գավաթակիր` 3 (1965, 1989, 2012)
Գերմանիայի գավաթի եզրափակչի մասնակի` 2 (1963, 2008)
Գերմանիայի սուպերգավաթակիր`5 (1989, 1995, 1996, 2008, 2013)
Չեմպիոնների լիգայի գավաթակիր` 1 (1997)
Գավաթակիրների գավաթակիր`1 (1966)
ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակչի մասնակից`2 (1993,2002)
Միջմայրցամքայաին գավաթակիր`1 (1997)
[b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
1660 դիտում
00:53 26-03-2014
Ռուրյան դերբիում հաղթողը ի հայտ չեկավ. Մխիթարյանը փոխարինվեց 79-րդ րոպեին տեսանյութ
4275 դիտում
20:29 08-11-2015
Գերմանիայի Բունդեսլիգա. «Բորուսիան» հաղթեց ռուրյան դերբիում. տեսանյութ
5944 դիտում
19:32 10-04-2016
Գերմանիա. «Բորուսիան» բաց թողեց հաղթանակը ռուրյան դերբիում. տեսանյութ
Այս բաժնից
1243 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1264 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1510 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը