Կառավարության անդամները հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին. ֆոտոշարք
ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 7-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երկրի բարձրագույն ղեկավարության, ընտանիքի անդամների և հարյուրավոր քաղաքացիների հետ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին:
Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների կողմից երջանկահիշատակ վարչապետի շիրմի մոտ մատուցվել է հոգեհանգստյան կարգ: Այնուհետ ներկաները ծաղիկներ են դրել երջանկահիշատակ վարչապետի շիրիմին ու խնկարկել Անդրանիկ Մարգարյանի հոգու հանգստյան համար:
Ներկաներից շատերը հիշողություններ են պատմել լավ մարդու, պատասխանատու պաշտոնյայի, նվիրյալ ազգային գործչի և կուսակցական սիրելի առաջնորդի մասին: Բոլորն ընդգծել են, որ լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատգամում էր ամեն ինչ անել պետության հզորացման համար, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա լիարժեք ու իր ներդրումն ունենա պետության զարգացման գործում։