1389 դիտում
18:22 24-03-2014
Արթուր Բաղդասարյանը ԶՈՒ ղեկավար կազմին ներկայացրել է ազգային անվտանգության համակարգի բարեփոխումները
Պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Զինված ուժերի ղեկավար կազմի և բարձրագույն սպայակազմի ամենամյա օպերատիվ հավաք:
Հավաքի ընթացքում դասախոսությունով հանդես է եկել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Բաղդասարյանը:
Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ազգային անվտանգության համակարգի բարեփոխումները, որոնք իրականացվում են պետական կառավարման տարբեր ոլորտներում:
Իր խոսքում ԱԱԽ քարտուղարը հանգամանալից անդրադարձել է երկրի ներքին և արտաքին անվտանգության բնագավառներում առկա սպառնալիքներին, դրանց չեզոքացմանն ուղղված գործողություններին, ներկայացրել է անվտանգության համակարգի համակարգային բարեփոխումների բովանդակությունն ըստ բնագավառների, ինչպես նաև ամփոփել արտերկրյա գործընկերների հետ անվտանգության ոլորտում իրականացվող ընթացիկ աշխատանքները և ապագայի ծրագրերը:
Նմանատիպ նյութեր
3730 դիտում
16:31 10-06-2020
ՀՀ պաշտպանության նախարարը ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2008 դիտում
22:18 27-09-2020
ՀՀ ԶՈՒ խնդիրը մեկն է՝ հաղթանակը․ վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին
Այս բաժնից
1393 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ