211652_close_icon
views-count1286 դիտում article-date 12:20 24-03-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 21-ից 24-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 21-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 2 դեպք. երկուսն էլ բացահայտվել են: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 31 դեպքից բացահայտվել է 28-ը, խարդախության 19 դեպքից` 18-ը, խուլիգանության` 4, կողոպուտի և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 13 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 3, մարմնական վնասվածք հասցնելու, ավազակային հարձակման, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք: Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար. 1 մարդ զոհվել է, 27-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր