2068 դիտում
22:20 23-03-2014
Ի՞նչ է լինում երբ արհամարհում են խոսքը
Գործն ավելի մեծ արժեք ունի քան խոսքը: Այս մոտեցումը շահարկում են տգետ, անկիրթ, գաղափարազուրկ և միայն նյութական արժեքներով ապրող մարդիկ: Այդ մոտեցումը առավել տարածվում է այնտեղ, որտեղ աղքատները, սովածները, անտունները շատ են, որտեղ հասարակությունն ընկալվում է որպես զանգված:
Ասում են, թե քաղցածին հետաքրքրում է միայն հացը: Քաղցածը ակամա ուղղվում է այնտեղ, որտեղ կարող է հաց գտնել: Հաց հայթայթելու ճանապարհին քաղցածը խոսքն ընկալում է որպես ճանապարից իրեն շեղելու դավադիր փորձ և անկախ իրենից արհամարում է: Տգետը մտահոգված է, որ իրեն տգետի տեղ չդնեն: Այդ պատճառով նա արհամարանքով է վերաբերվում խոսքին, որովհետև բովանդակային զրույցի ժամանակ կարող է ի հայտ գալ նրա տգիտությունը:
Նյութական կարիքի մեջ ապրողը նույնպես չի կարող գնահատել խոսքը, որովհետև խոսքը չի բավարարում նրա նյութական պահանջները: Աղքատի մտքում միայն իր կարիքները բավարարելու խնդիրն է: Եթե խոսքն ուղղակի վերաբերվում է նրա կարիքները բավարարելուն, ապա աղքատը կարող է լսել: Սակայն նա իր ուժերին չի վստահում, իրեն համարում է լքված, մերժված, ձախողված: Նա չի համարձակվում ինչ-որ գաղափար իրագործելու փորձ անել: Եվ արհամարում է խոսքը:
Այսպիսով, երբ հասարակության մեծ մասը տգետ է կամ աղքատ, ապա այդ հասարակությունում խոսքը ոչ ոքի չի հետաքրքրում: Իրականում խոսքի և նյութականի հարաբերությունը հակառակն է: Այսինքն, երբ խոսքն արժեք չունի, ապա հասարակությունը կարճ ժամանակում աղքատանում է, դեբիլանում և վերածվում զանգվածի: Ոչ մի ժամանակ չի եղել մի երկիր կամ ժողովուրդ, որը հարստանա կամ զարգանա առանց գաղափարական, հոգևոր լուրջ հիմքերի:
Ներկայում կառավարությունները հաստատվելուց առաջ ներկայացնում են գաղափարներ: Ոչ մի լուրջ գործ հնարավոր չի սկսել առանց գաղափարական հիմնավորման: Եթե այդ գաղափարները արձագանք են գտնում, ապա նախաձեռնությունները հաջողվում են: Եվ սա օրինաչափություն է, որովհետև նյութական էներգիան ապահովում է ընդամենը շարժունակությունը, իսկ հոգևոր էներգիան ուրվագծում է հեռանկարը, որոշում շարժման ուղին:
Իսկ ի՞նչ է լինում երբ արդեն առկա է աղքատ ու տգետ զանգված, որն ի վիճակի չէ հասկանալու, առավել ևս գնահատելու խոսքը: Հոգևոր փոքր էներգիա ունեցող հասարակությունները որպես կանոն նվաճվում են համեմատաբար հոգևոր մեծ էներգիա ունեցողի կողմից, դառնում նրա գաղութը կամ գավառը: Նվաճողական հավակնություն ունեցողը գրոհից առաջ նկատի է առնում, թե թիրախ ժողովուրդը ունի՞ հոգևոր էներգիա, հարգո՞ւմ, գնահատո՞ւմ է խոսքը: Երբ համոզվում է, որ թիրախը արժևորում է խոսքը, ապա հրաժարվում է գրոհից և նախընտրում բարեկամությունը:
Թագավորն առաջնորդվելով այս տրամաբանությամբ ու ժողովրդի ապագայի նկատմամբ մեծ հավատով քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն: Հակառակ դեպքում ժողովուրդը մի քանի տասնամյակում կջնջվեր, կվերանար:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
2593 դիտում
14:26 01-11-2018
Էդ ո՞նց ա լինում, որ միշտ նախկին իշխանությունները վատն են լինում, իսկ դուք ոչ․..Մենուա Հարությունյան
874 դիտում
16:27 03-04-2024
«Իրավաբանը հին չի լինում, պոլի փետն է հին լինում». Գեւորգ Պետրոսյանը՝ ԵՊՀ-ում
Այս բաժնից
856 դիտում
14:11 26-11-2024
Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպшռնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան