Մեսսին այսօր կարող է գերազանցել «Ռեալ»-ի խաղացողների ռեկորդները
«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին այսօր կայանալիք «Էլ Կլասիկոյում» կարող է գերազանցել երկու ռեկորդ, որոնք պատկանում են Մադրիդի «Ռեալ»-ի խաղացողներին:
Արգենտինացին կարող գերազանցել Լիա Լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Ուգո Սանչեսի արդյունավետության ռեկորդը: Այժմ Մեսսիի հաշվին գրանցված է 233 գոլ, իսկ մեքսիկացու հաշվին` 234 գոլ:
Մեսսին նաև հնարավորություն ունի «Էլ Կլասիկոներում» խփած գոլերի քանակով գերազանցել «Ռեալ»-ի մեկ այլ լեգենդ` Ալֆրեդո Դի Ստեֆանոյի ցուցանիշը: Ներկայումս երկու խաղացողների հաշվին, այդ խաղերում գրանցված է 18-ական գոլ: