1455 դիտում
19:30 23-03-2014
Նորակառույց մանկապարտեզ ունեն, գույք չունեն. տեսանյութ
Կաթնաջուր համայնքի նորակառույց մանկապարտեզը չի գործում: Շենքն արդեն հինգ ամիս է` պատրաստ է, բայց չի շահագործվում գույքի բացակայության պատճառով: Նախակրթարանը կառուցելու համար կառավարությունը 35 մլն դրամ էր հատկացրել: Գյուղապետարանը խոստացել էր կահավորել մանկապարտեզը: Ամիսներ անց համայնքի ղեկավարը խոստովանեց` գույքի համար գումար չունեն, եղած փողով հազիվ մանկապարտեզի շրջակա տարածքը ցանկապատեն: Համայնքի ղեկավարը հիմա էլ բարերարներ է փնտրում: Մանկապարտեզը կահավորելու հարցով մի քանի կազմակերպությունների է դիմել: Կաթնաջուր գյուղի մանկապարտեզի կահավորման հարցով նաև Լոռու մարզպետն է զբաղվում:
Լոռու մարզպետն առաջարկում է մանկապարտեզը ժամանակավորապես կահավորել Վանաձորի մանկապարտեզներից դուրս գրված գույքով, մինչև նոր գույքի համար անհրաժեշտ գումարը կգտնեն: Արթուր Նալբանդյանը հույս ունի, որ 2 ամսից մանկապարտեզը կգործի:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/24719]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
917 դիտում
22:07 03-12-2019
Ռանչապարի նորակառույց մանկապարտեզ կհաճախի գյուղի 25 երեխա
Այս բաժնից
853 դիտում
14:11 26-11-2024
Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպшռնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան