2613 դիտում
15:08 23-03-2014
Ռուբեն Բալոյանի պատասխանը Վարդան Պետրոսյանին. aravot.am
Վերջերս Վարդան Պետրոսյանի գործով պաշտպանական կողմը հանրությանը ներկայացրեց մի շարք փաստեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Այսինքն, հերթական անգամ փորձ է արվում խեղաթյուրել իրականությունը և հանրությանը ներկայացնել «ցանկալի» փաստեր, գրում է [url=http://www.aravot.am/2014/03/22/443392/]aravot.am[/url]_ը:
Հրապարակումները կրում են շարունակական բնույթ, ուստի հարկադրված եմ անդրադառնալ դրանց և ներկայացնել իրականությունը.
1. Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Ն. Բաղդասարյանը շարունակում է պնդել, որ ամբաստանյալը 5 պաշտպան չունի, որ ներկա պահին վերջինիս շահերը պաշտպանում է միայն ինքը, և 2 փաստաբան էլ պետք է ժամանեն Ֆրանսիայից:
Իրականությունն այլ է.
- 12.11.2013թ. մեղադրյալ Վարդան Պետրոսյանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը դիմում է ներկայացրել քննիչ Հայկ Հակոբյանին, խնդրելով քրեական գործով որպես եղբոր՝ Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպաններ ներգրավվել ևս 4 փաստաբանների (տես՝ քր. գործի հ-2, գ.թ. 226): - 12.11.2013թ. նույնաբովանդակ դիմում է ներկայացվել նաև ամբաստանյալ Վարդան Պետրոսյանից:
- Ողջ քրեական գործի նյութերում առկա չէ որևէ դիմում՝ ամբաստանյալի կողմից իր 4 պաշտպաններից հրաժարվելու մասին:
- Ամբաստանյալ Վ. Պետրոսյանը առաջին դատական նիստի ընթացքում դատարանի հարցին պատասխանեց, որ այո իր շահերը պաշտպանում են ևս 4 փաստաբաններ, մինչդեռ վերջիններիս չներկայանալու առիթով նշեց. «իրենցից հարցրեք»: Համաձայն ՀՀ քր. դատ. օր-ի 68-րդ հոդվածի 2-րդ մասի՝ անձը պաշտպանի իրավավիճակ ձեռք է բերում մեղադրյալի համաձայնությամբ` նրա պաշտպանությունը ստանձնելու պահից: Այսինքն, այն պահից սկսած, երբ ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը կամահայտնություն է արտահայտել 4 փաստաբաններին ներգրավել որպես իր շահերի պաշտպաններ, վերջիններս ստանձնել են Վ. Պետրոսյանի պաշտպանությունը: Նույն հոդվածի 3-րդ մասում նշված են պաշտպանի որպես այդպիսին քրեական գործի վարույթին մասնակցելը դադարելու հիմքերը: Դրանք են՝
- մեղադրյալը լուծել է պաշտպանի հետ ունեցած համաձայնությունը.
- պաշտպանը լիազորված չէ մասնակցելու համապատասխան գործով հետագա վարույթին, - քրեական վարույթն իրականացնող մարմինը պաշտպանին ազատել է քրեական գործով վարույթին մասնակցելուց` հաշվի առնելով քրեական դատավարությանը նրա մասնակցությունը բացառող հանգամանքների հայտնաբերումը.
- քրեական վարույթն իրականացնող մարմինը, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում, ընդունել է կասկածյալի կամ մեղադրյալի հրաժարումը պաշտպանից: Վերը թվարկված փաստերից և որևէ մեկը հիմնավորող ապացույց պաշտպանական կողմը ինչպես դատարանին, այնպես էլ հանրությանը մամուլի միջոցով չներկայացրեց: Ավելին, ամբաստանյալը դատարանում շարունակեց պնդել, որ իր շահերը պաշտպանում են ևս չորս փաստաբաններ, որոնք առանց հարգելի պատճառների դատարան չէին ներկայացրել՝ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով դատարանի և դատավարության մասնակիցների նկատմամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=http://www.aravot.am/2014/03/22/443392/]այստեղ:[/url]
Նմանատիպ նյութեր
1292 դիտում
20:36 07-11-2014
«Փյունիկ»-ը խզել է պայմանագիրը Սարգիս Բալոյանի հետ
1213 դիտում
19:16 09-02-2023
Սերգո Երիցյանի հարցազրույցը Սամվել Բալոյանի հետ. Սևանի գաղտնիքները և հոգսերը. (չմոնտաժված տարբերակ)
6171 դիտում
18:43 24-03-2014
Նամակ Վարդան Պետրոսյանին՝ Հակոբյանների ընտանիքից. hetq.am
Այս բաժնից
841 դիտում
14:11 26-11-2024
Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպшռնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան