1666 դիտում
10:27 22-03-2014
Կարո՞ղ է Ռուսաստանը մոռանալ Հայաստանի առաջ ունեցած միջազգային պայմանավորվածությունները. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «…Իսկ Ղրիմի ինքնորոշման շուրջ Հայաստանում ծավալվող էյֆորիան իրոք հասկանալի չէ, էլ չենք խոսում Ղարաբաղի հետ զուգահեռների վտանգավոր բնույթ ստանալու մասին։ Իսկ ուշադիր հետազոտողը թերևս պետք է արձանագրեր, որ Ղրիմի պրոցեսներով Ռուսաստանը ամբողջությամբ մի կողմ է դրել Ուկրաինայի առնչությամբ վերջին 20 տարիներին ստանձնած բոլոր միջազգային պարտավորությունները, այդ թվում և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը երաշխավորելու, և Ղրիմը՝ որպես Ուկրաինայի մաս ճանաչելու մասին։
Քարը Ուկրաինայի գլուխը, պրոբլեմն այն է, որ եթե Ռուսաստանը հարևանների հետ շփվելու է այս լեզվով, եթե Ուկրաինայի հետ շփվում է այս լեզվով և այս ոճով, տասնապատիկ ավելի կոպիտ կարող է խոսել Հայաստանի հետ, ու հայ քաղաքական էլիտայի խրախճանքն այս առումով հասկանալի չէ։
Իսկ կարո՞ղ է Ռուսաստանը մոռանալ Հայաստանի առաջ ունեցած միջազգային պայմանավորվածությունները. սա որևէ մեկին մտահոգու՞մ է, թե ոչ։
Եվ հետո, էդ որ ասում ենք ինքնորոշում, ինքնորոշում. նշանակո՞ւմ է արդյոք, որ ճանաչում ենք, օրինակ, չեչեն և դաղստանցի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Գոնե հասկանո՞ւմ ենք, թե ինքնորոշման այս էյֆորիան ինչպիսի դանդաղ գործողության ռումբ է Հյուսիսային Կովկասի տակ։ Ինչ կլինի, եթե չեչենները և դաղստանցիները որոշեն օգտվել իրենց ինքնորոշման իրավունքից, այնպես, ինչպես Ղրիմն է օգտվել վերջին օրերին, և Հայաստանն էլ ողջունել է դա։ Պատկերացնո՞ւմ եք, թե Հյուսիսային Կովկասի պայթյունը ինչպիսի ազդեցություն է ունենալու Ռուսաստանի և որ ավելի աղետալի է Հայաստանի համար»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
7545 դիտում
22:15 30-03-2020
Դեռ շաբաթներ առաջ պնդում էի, որ համաճարակի ֆոնին արտաքին անվտանգության մասին մոռանալ չի կարելի. Արմեն Աշոտյան
Այս բաժնից
691 դիտում
21:43 16-01-2025
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավարի հետ
778 դիտում
21:30 16-01-2025
Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
1021 դիտում
21:05 16-01-2025
Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մի շարք հանդիպումներ է ունեցել