1171 դիտում
08:39 22-03-2014
Հայաստանի խանութներում դեռ ժամկետանց հավկիթներ են վաճառում․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանյան խանութներում շարունակվում է ժամկետանց հավկիթների վաճառքը, իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Աբրահամ Բախչագուլյանը պաշտոնական անգործություն է դրսևորում։
«Ժողովուրդ»-ը օրեր առաջ գրել էր, որ ժամկետանց հավկիթները, որոնք ներկրվել էին Ուկրաինայից, տեղափոխվել են ՀՀ մարզեր՝ այնտեղ «աչքից հեռու» վաճառելու համար։ Սակայն Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Ղուլյանը հերքում էր:
Եվ ահա երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրությունում են հայտնվել մարտի 19-ին Գյումրի քաղաքից գնված ժամկետանց հավկիթներ, որոնց վրա մակնշված է, որ այն արտադրվել է այս տարվա հունվարի 26-ին և պիտանի է մինչև մարտի 26-ը։
Հիշեցնենք, որ նույն Ղուլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում օրեր առաջ հայտարարել էր նաև, որ ըստ հայաստանյան տեխնիկական կանոնակարգի՝ հավկիթի պիտանելիության ժամկետը 25 օր է։ Նշանակում է, որ հունվարի 26-ին արտադրված և այսօր վաճառվող հավկիթները ժամկետանց են»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1004 դիտում
15:42 03-04-2014
Ինչու է խանութներում ժամկետանց ձու վաճառվում. Սուր անկյուն. տեսանյութ
2295 դիտում
20:31 19-02-2015
Հայտնաբերվել են թերի մակնշմամբ և աղտոտված հավկիթներ
Այս բաժնից
691 դիտում
21:43 16-01-2025
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավարի հետ
778 դիտում
21:30 16-01-2025
Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
1021 դիտում
21:05 16-01-2025
Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մի շարք հանդիպումներ է ունեցել