Ուրախ եմ, որ մեզ բաժին է հասել «Չելսի»-ին. Տիագո Սիլվա
ՊՍԺ-ի ավագ Տիագո Սիլվան գոհ է մնացել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքներից: Հիշեցնենք, որ վերոնշյալ փուլում ՊՍժ-ն կմրցի «Չելսի»-ի հետ:
« Ես ուրախ եմ, որ վիճակահանության արդյունքում մեզ բաժին է հասել «Չելսի»-ին: Հաճելի կլինի հանդիպել Բրազիլիայի հավաքականի իմ խաղընկերներին` Դավիդ Լուիսին, Օսկարին, Վիլլիանին և Ռամիրեսին»,-ասել է Տիագո Սիլվան: