Զեդորֆը կարող է ոտքի կանգնեցնել «Միլան»-ին. Տիագո Սիլվա
ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան համոզված է, որ «Միլան»-ի նորանշանակ մարզիչ Կլարենս Զեդորֆին կհաջողվի ոտքի կանգնեցնել իտալական գրանդին:
« Կլարենսը հիանալի մարզիչ է և շատ խելացի մասնագետ է: Նա ունակ է ոտքի կանգնեցնել «Միլան»-ը: Ես նրա երկրպագուն եմ: Բացի այդ նա իմ լավագույն ընկերն է»,-ասել է Տիագո Սիլվան: