211652_close_icon
views-count7967 դիտում article-date 20:00 21-03-2014

7 վայրեր Մոսկվայում, որոնք պետք է տեսնել. ֆոտոշարք

Մոսկվա ճանապարհորդելու համար օգտվեք Skyfly.am-ից: Մենք՝ հայերս, հաճախ ենք այցելում Մոսկվա: Մենք, ճիշտ է, այնտեղ լինում ենք հիմնականում աշխատանքային այցերով, այլ ոչ թե` զբոսաշրջության նպատակով, սակայն Մոսկվայում կան բազմաթիվ վայրեր, որոնք արժե տեսնե: Շատ մոսկվացիներ ինքներն էլ չգիտեն, թե ինչպիսի գեղեցիկ քաղաքում են ապրում... 1. Կրեմլ և Կարմիր Հրապարակ Անկախ այցելության նպատակից, քաղաքի այցելուներն անշուշտ տեսել են Կրեմլը և Կարմիր Հրապարակը, բայց ոչ բոլորը գիտեն, որ Կրեմլի պատմությունը սկսում XV-XVI դարերից, և նրա տեսքը տարբեր ժամանակաշրջաններում յուրովի փոփոխվել է և մեզ է հասել 20 աշտարակով և 2235 մետր երկարությամբ պարսպապատով: [img]/ups/images/0600506001395417429764976.jpg[/img] 2. Վասիլի Երանելու տաճարը Կարմիր հրապրակում գտնվող այս տաճրը ռուսական ճարտապետության գլուխգործոցներից է: Խորհրդային տարիների այն վերածվել է թանգարանի, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո եկեղեցում վերականգնվել են կրոնական ծիսակատարությունները: Նրանք, ովքեր եղել են Կարմիր Հրապարակում, տեսել են այս հեքիաթային կառույցը, սակայն շատ քչերն են այցելել այն... Խորհուրդ ենք տալիս անպայման ուղղել այդ սխալը: [img]/ups/images/0243125001395417430326806.jpg[/img] 3. Ցար-Զանգը և Ցար-Փնդանոթը Գտնվելով Կրեմլում` հատուկ հիշատակության են արժանի Ցար Զանգը և Ցար թնդանոթը: Հատկանշական է, որ Ցար Զանգը ոչ մի անգամ չի զանգել, իսկ Ցար թնդանոթը ոչ-մի անգամ չի կրակել, սակայն երկուսից և ոչ մեկը դեկորատիվ բնույթ չի կրել... Զանգը ստեղծվել է զանգելու համար, իսկ թնդանոթը՝ կրակելու... [img]/ups/images/0704846001395417430644368.jpg[/img] 4. Նովոդեվիչի վանք Գտնվելով Մոսկվա գետի ափին, այս գործող Վանքը Մոսկվայի ամենագեղեցիկ վայրերից մեկն է համարվում: Այս վանքում ճարտապետությունը, խառնվելով բնության հետ, ստեղծում է հրաշալի տեսարան: Վանքում անցկացվում են էքսկուրսիաներ զբոսաշրջիկների համար: [img]/ups/images/0925435001395417429419587.jpg[/img] 5. Տվերսկայա փողոց Այս փողոցը երկար է, սակայն, հարկ ենք համարում խորհուրդ տալ, այնուամենայնիվ, քայլել Տվերսկայա փողոցով, առավել ևս, որ այս փողոցում կարելի է տեսնել և այցելել Պոստնիկովյան Պասսաժը, որը նախկինում Դոլգորուկիների դղյակն էր, Քաղաքապետարանը (նախկինում գեներալ-գուբերնատորի տունը) և այլ պատմական կառույցներ... [img]/ups/images/0478663001395417430108163.jpg[/img] 6. Արբատ փողոցը Արբատը Մոսկվայի ամենագեղեցիկ և ամենաթանկ փողոցներից է: Այստեղ միշտ ապրել է մոսկովյան էլիտան... Այտեղ են բնակվել Պուշկինը, Չեխովը, Բլոկը, Տոլստոյը և այլ հանրահայտ ռուս գրողներ... Արբատի ճարտապետությունը էապես տարբերվում է մոսկովյան այլ հատվածների ճարտապետությունից: Այս պատմական փողոցում քիչ են բարձրահարկ շենքերը: [img]/ups/images/0034976001395417429492265.jpg[/img] 7. Մեծ Թատրոն Աշխարհի ամենանշանակալի թատրոններից մեկը` Մոսկվայի Մեծ Թատրոնը արդեն երկու հարյուրամյակ ապշեցնում է Ռուսաստանի, ինչպես նաև ԱՊՀ բոլոր երկների թատերասերներին: Թատրոնի շենքը թե՛ ներսից, և թե՛ դրսից հոյակերտ ճարտարապետության օրինակ է: Անցորդները զմայլվում են թատրոնի ճարտապետությամբ, իսկ հանդիսատեսները՝ ներկայացումներով: [img]/ups/images/0407144001395417429922608.jpg[/img] ՄԻՔԱՅԵԼ ՍԱՂՅԱՆ

Նմանատիպ նյութեր