3063 դիտում
15:30 21-03-2014
Բաղրամյան փողոցում 27-ամյա երիտասարդի կնոջը ուղղված «էս ինչ լավն ա, ու էս հավի հետ» «կոմպլիմենտը»՝ ծեծկռտուքի և կրակոցների պատճառ
27-ամյա Արմեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կնոջ՝ Լաուրա Վարդանյանի հետ Երևան քաղաքի Բաղրամյան փողոցով քայլելիս իրենց հանդիպակաց ուղղությամբ եկող Համլետ Մանուկյանն ու Գուրգեն Գոլեցյանը, հավասարվելով նրանց, նրա և իր կնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ են արել, թե՝ «էս ինչ լավն ա ու՝ էս հավի հետ»։
Դրանից 1 ժամ անց նշված հողի վրա Ա. Գրիգորյանը 2 եղբայրների հետ նույն վայրում վիճաբանության մեջ է մտել նրանց հետ, որն ավարտվել է միմյանց ծեծկռտուքի ենթարկելով։ Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Ծեծկռտուքից հետո Ա.Գրիգորյանից վրեժխնդիր լինելու նպատակով Համլետ Մանուկյանը, Արամ Գոլեցյանը, Գագիկ Ապերյանը, Համլետ Հակոբյանը, Արման Չատինյանը և քննությամբ դեռևս չպարզված մյուս անձինք, իմանալով Ա. Գրիգորյանի բնակության հասցեն, գնացել են Երևան քաղաքի Կատովսկի փողոցի 23 տան դիմաց, որտեղ Համլետ Մանուկյանը, Արամ Գոլեցյանը, Գագիկ Ապերյանը և քննությամբ դեռևս չպարզված մյուս անձինք Ա. Գրիգորյանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով, շուրջ 20 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ են տվել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտել Ա. Գրիգորյանի ընտանքի անդամների ու շրջակա տներից դուրս եկած բնակիչների նկատմամբ, կատարել են խուլիգանություն։ Այդ պահին Ա.Գրիգորյանը, դուրս գալով տնից, իր մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող չեխական արտադրության CZ 75B CAL 9 LUGER մոդելի, 6292S համարի ատրճանակով մեկ անգամ կրակել է օդ, որից հետո խուլիգանություն կատարող անձանց վախեցնելու նպատակով` ցույց տալու համար, որ իր կողմից գործադրվող ատրճանակը հրազեն է, մեկ անգամ էլ կրակել է ասֆալտին, որի արդյունքում գնդակը, անդրադարձ թռիչք կատարելով, շարունակել է ուղղությունը տաղավարի մոտ կայանված «ՎԱԶ 2121» մակնիշի 03 ՕՏ 777 համարանիշի ավտոմեքենայի աջ կողմի բացված դռան ուղղությամբ, վնասել ավտոմեքենայի աջ դռան ապակին և դռան հետևում գտնվող Գագիկ Ապերյանի դեմքի շրջանում անզգուշությամբ պատճառել ստորին ծնոտի ձախ հոդային ելունի կոտրվածքով, դեմքի շրջանի միջանցիկ հրազենային գնդակային վնասվածք` պատճառելով առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս։
Արմեն Գրիգորյանի դեմ քրեական գործ է հարուցվել 121 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Նրա խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: 24-ամյա Համլետ Մանուկյանին եւ 21-ամյա Գագիկ Ապերյանի դեմ քրեկան գործ է հարուցվել 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց դեմ խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը քննվելու է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
499 դիտում
11:52 26-11-2024
Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
997 դիտում
11:44 26-11-2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ
1123 դիտում
10:40 26-11-2024
Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի