211652_close_icon
views-count9662 դիտում article-date 10:25 21-03-2014

Պարզվել է երեկ Լենինգրադյան փողոցի «Ինգա» հարսանյաց սրահի դիմաց խոշոր ավտովթարի վիրավորների և վարորդների ինքնությունը

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արկադյա Գևորգյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է երեկ՝ մարտի 20-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Mercedes E 350 մակնիշի 30 QO 008 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Օհանովի 9 շենքի բնակիչ, 33-ամյա Ալբերտ Պողսյանը: Opel մակնիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 27-ամյա Սևադա Խաչատրյանը, իսկ Mercedes մակնիշի 34 ԼD 964 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Գոգոլի փողոցի բնակիչ, 39-ամյա Լևոն Առաքելյանը: Վթարի հետևանքով Արմենիա բժշկական կենտրոն են տեղափոխվել Opel-ի վարորդ Ա. Խաչատրյանը, նրա ուղևոր՝ 18-ամյա Անդրանիկ Հոխիկյանը և Mercedes-ի վարորդ Լ. Առաքելյանը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/1403201017356/]վթարի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, մարտի 20-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի 27 շենքի «Ինգա» հարսանյաց սրահի դիմաց բախվել էին Opel մակնիշի 34 ԼR 274 համարանիշի, Mercedes մակնիշի 34 ԼD 964 համարանիշի և Mercedes E 350 մակնիշի 30 QO 008 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր