211652_close_icon
views-count14051 դիտում article-date 10:24 20-03-2014

Խոշոր ու շղթայական ավտովթար Լենինգրադյան փողոցի «Ինգա» հարսանյաց սրահի դիմաց. կան վիրավորներ. ֆոտոռեպորտաժ. տեսանյութ

Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի 27 շենքի «Ինգա» հարսանյաց սրահի դիմաց բախվել են Opel մակնիշի 34 ԼR 274 համարանիշի, Mercedes մակնիշի 34 ԼD 964 համարանիշի և Mercedes E 350 մակնիշի 30 QO 008 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արկադյա Գևորգյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Վթարի վայրում հավաքվածները հայտնում էին, որ Mercedes E 350-ի առաջ վթարային իրավիճակ է ստեղծել ինչ-որ «Գազել», ինչից հետո էլ տեղի է ունեցել վթարը: *** 1,5 ժամ է՝ Աջափնյակ վարչական շրջանի սանմաքրման աշխատակիցները չեն բարեհաճում ժամանել վթարի վայր, որպեսզի կատարեն ճանապարհի մշակման աշխատանքներ, քանի որ ավտոմեքենաների բախման հետևանքով դիզվառելիքի արտահոսք է սկսվել, և եթե ճանապարհը չմաքրվի, ապա միանշանակ հերթական վթարը տեղի կունենա: Սան.սեկտորին ահազանգել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից, սակայն նշված ծառայության պատասխանատուները երևի «ուղտի ականջում քնած են մնացել»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր