211652_close_icon
views-count2184 դիտում article-date 08:57 20-03-2014

Այս օրերին Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպում են հայ համայնքի հայտնի գործարարների հետ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. « Ղրիմը «հորով-մորով» անելուց հետո Ռուսաստանը որոշել է ինվենտարիզացիա անել հետխորհրդային այն երկրներում, ուր իր հեղինակությունն անկում է գրանցել: Մոսկվան տագնապ ունի, որ այդ երկրները կխաղան Ռուսաստան-Արևմուտք հակադրությունների վրա, իրեն դնելով տհաճ իրավիճակի մեջ: Այդ երկրների ցանկում է նաև Հայաստանը. Կրեմլի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ այս օրերին հանդիպում են հայ համայնքի հայտնի ներկայացուցիչների, գործարարների հետ, իրենց զարմանքը հայտնում վերջին շրջանում Հայաստանի «հակառուսականացման» փաստի առնչությամբ, «հանձնարարում» ամեն ինչ անել աղետալի իրավիճակն արագ շտկելու, Արևմուտքից սնվող հասարակական կազմակերպությունների, նրանց գաղափարներն առաջ տանող լրատվամիջոցների հարցը լուծելու համար, ինչպես միշտ, «հանձնարարականի» ֆինանսական կողմը թողնելով հայ գործարարների վրա»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր