17420 դիտում
12:18 19-03-2014
Նորից լարված իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. գյուղացիները փակել են ճանապարհը. ֆոտոռեպորտաժ, տեսանյութ
Այս պահին լարված իրավիճակ է Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Օհանավան գյուղի տարածքում:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները կրկին փակել են ճանապարհը, քանի որ պատկան մարմինների հետ բանակցությունները դրական արդյունք չեն տվել:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/140306130427/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մարտի 6-ին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Օհանավան գյուղի վարչական տարածքում, 10-ից ավելի գյուղերի 1000-ից ավելի բնակիչներ փակել էին ճանապարհը ու հրաժարվում էին այն բացել, մինչև չդադարեցվի Արզնի–Շամիրամ դոտացիոն ջրանցքի վրա «ԳԱՀԱ էներջի» ընկերության կողմից ՀԷԿ-ի կառուցումը և վերջ չդրվի այգիների ոչնչացմանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1594 դիտում
17:35 03-02-2025
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (02.02.2025 թ․)