211652_close_icon
views-count4350 դիտում article-date 18:39 17-03-2014

Ավտովթար Լոռու մարզում, «24»-ը հայտնվել է ձորում. վարորդը հիվանդանոցում է

Այսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից հայտնել են ոստիկանության Գուգարքի բաժին, որ «գլխի գագաթային մասի սալջարդ և գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Ուսանողական 14 շենքի բնակիչ 21-ամյա Աբրահամ Հովհաննիսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ ժամը 12:30 –ի սահմաններում Ա. Հովհաննիսյանը վարելով «Գազ 2410» մակնիշի 36 OL 745 համարանիշի ավտոմեքենան, Վանաձոր -Ալավերդի ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրում, ընթացքում կորցնելով ավտոմեքենայի կառավարումը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորն ու կողաշրջվել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե ձորում ծառերը չլինեին , ապա ավտոմեքենան կգահավիժեր ավելի խորը: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր