211652_close_icon
views-count1125 դիտում article-date 16:19 17-03-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 14-ից 17-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 20-ը, խարդախության 9 դեպքից` 8-ը, խուլիգանության` 2, կողոպուտի և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 21 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք: Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր