211652_close_icon
views-count7568 դիտում article-date 14:48 17-03-2014

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Lexus-ն ու Volkswagen-ը. կա վիրավոր. ֆոտոռեպորտաժ, տեսանյութ

Այսօր` մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Գևորգ Չաուշ փողոցի թիվ 53 էլ.սյան դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 33-ամյա Մուրադ Մուրադյանի վարած Volkswagen մակնիշի 35 VO 314 համարանիշի և Քասաղ գյուղի բնակիչ, 70-ամյա Սաշա Սամսոնյանի վարած Lexus մակնիշի 11 AA 511 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Մ. Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Կարճ ժամանակում վթարի վայր է ժամանել Lexus-ի ապահովագրական ընկերության ներկայացուցիչը, իսկ Volkswagen-ի ԱՊՊԱ-ի գործակալը 4 ժամից ավելի չկար: Ստիպված ճանապարհային խցանումը վերացնելու նպատակով մեքենաները քարշակով հեռացվեցին վթարի վայրից: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր