8733 դիտում
15:08 17-03-2014
Նոր մանրամասներ՝ Շիրակի մարզում տեղի ունեցած զինկոմի ողբերգական ավտովթարից. վիրավորների թիվը հասել է 4-ի
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Անիի քննչական բաժանմունքի քննիչ Մանանդյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մարտի 16-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 20:00-ի սահմաններում Շիրակի մարզի Ջրարփի գյուղի բնակիչ, 74-ամյա Ժորա Պետրոսյանը իր կողմից վարած Վազ 2106 մակնիշի 48 ԼՏ 072 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Իսահակյան գյուղի սկզբնամասում, բախվել է Գյումրի քաղաքի Գոգոլի փողոցի բնակիչ, 51-ամյա Գասպար Գասպարյանի վարած Mercedes մակնիշի 45 ՕՏ 492 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Գ. Գասպարյանը և նրա ուղևորներ՝ Գյումրի քաղաքի բնակիչներ, 46-ամյա Համլետ Իսահակյանը, 47-ամյա Ջիվան Անանյանը, 47-ամյա Արմեն Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն, իսկ «06»-ի վարորդ Ժ. Պետրոսյանը տեղում մահացել էր:
Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել է նաև ոստիկանության Աննիի բաժնի օպերատիվ խումբը՝ Անիի ոստիկանապետ Մհեր Ավագյանի գլխավորությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հաստատվել է այն տեղեկությունը, որ մահացած Ժ. Պետրոսյանը նախկինում աշխատել է ՀՀ ՊՆ Անի քաղաքի զինկոմ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
16305 դիտում
18:33 10-02-2014
Դատարանը չցանկացավ Կապանի զինկոմի «Էշին չոշ» ասել. զինկոմի տղան ազատազրկվեց