«Բավարիա»-ն Մանջուկիչի համար պահանջում է 30 մլն եվրո
«Բավարիա»-ն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պատրաստ է բաժանվել թիմի հարձակվող Մարիո Մանջուկիչից, հայտնում է Sport1.de-ն: Նշվում է, որ մյունխենյան գրանդը խորվաթ խաղացողից պատրաստ է բաժանվել 30 մլն եվրոյի դիմաց: Մանջուկիչին ներկայումս հավակնում են «Յուվենտուս»-ն ու «Ինտեր»-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Գերմանիայի առաջնություն անցկացրած 23 խաղում խփել է 17 գոլ և կատարել է 6 արդյունավետ փոխանցում: