«Միլան»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կպայքարեն Շմեյխելի համար
Դանիայի հավաքականի և «Լեսթեր»-ի դարպասապահ Կասպեր Շմեյխելը հայտնվել է «Միլան»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետաքրքրության շրաջանակներում: Ֆուտբոլիստի գործակալը հաստատել է, որ վերոնշյալ ակումբները ցանկանում են ձեռք բերել Շմեյխելին:
Ընթացիկ մրցաշրջանում Շմեյխելը Չեմպիոնշիփում անցկացրած 34 խաղում բաց է թողել 32 գոլ և սեփական դարպասը անառիկ է պահել 13 խաղերի ընթացքում: