Ճապոնիան չի ընդունում Ղրիմի հանրաքվեի արդյունքները
Ճապոնիան Ղրիմում անցկացված հանրաքվեն օրինական է համարում։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարին։
«Նման հանրաքվեի անցկացումն իրավական ուժ չունի, և մեր պետությունը չի ընդունում դրա արդյունքները։ Մեր պետությունը պահանջում է, որ Ռուսաստանը հետևի միջազգային իրավունքին՝ հարգելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»,֊ հայտնել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրաժարվել են ընդունել Ղրիմի հանրաքվեի արդյունքները։
Ստացված տվյալների համաձայն, Ղրիմի բնակչության 95,7 տոկոսը կողմ է մտնել Ռուսաստանի կազմի մեջ։