Լավրովը և Քերին քննարկել են Ղրիմի հանրաքվեի արդյունքները
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին քննարկել են Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ին:
«Մենք ընդգծել ենք հարգել Ղրիմի հանրաքվեի արդյունքները»,- հայտարարել է Լավրովը Քերիի հետ բանակցելուց հետո:
«Խոսել ենք անհրաժեշտ որոշում ընդունելու մասին, որպեսզի թույլ չտանք Ուկրաինայում արմատականների քաղաքական կյանք մտնելը», ասել է Լավրովը նշելով, որ արմատականները տեղ չունեն ժամանակակից հասարակության մեջ: