ԱՄՆ-ն չի ընդունում Ղրիմի հանրաքվեի արդյունքները
Բարակ Օբամայի աշխատակզմը չի ճանաչում ղրիմյան հանրաքվեի արդյունքները, անցկացվել են «ահաբեկման և բռնության միջավայրում», հաղորդում է Associated Press-ը:
Սպիտակ Տան մամուլի քարտուղար Ջեյ Կարին նշել է, որ զինվորակաների միջամտությւոնը և միջազգային իրավունքի նորմերի խախտումը թանկ կնստի Ռուսաստանի համար:
«Արդեն վաղուց եկել է օրը, երբ երբ միջազգային հանրությւոնը հանգիստ կմնա տեղում, երբ երկրներից մեկը բռնությամբ զավթում է մյուսի տարածքը»,-ասել է նա:
Ավելի վաղ ԵՄ եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն և Հերման Վան Ռոմպեյը հայտարարել էին, որ Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեն համարում են անօրինական: