Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: