3273 դիտում
22:07 16-03-2014
Ղրիմը կատարեց իր ընտրությունը. տեսանյութ
Ղրիմում ավարտվել է թերակղզու կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն: Ղրիմցիները հանրաքվեին պատասխանել են 2 հարցի. միանալ Ռուսաստանին, թե մնալ ինքնավար Ուկրաինայի կազմում: Մեծամասնությունն ընտրել է Ռուսաստանին միանալու տարբերակը: Բացի Ռուսաստանից հանրաքվեի լեգիտիմությունը որևէ այլ երկիր չի ընդունում: Նախօրեին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը փորձել է Ղրիմում հանրաքվեի կասեցման մասին բանաձև ընդունել: Բանաձևին կողմ են քվեարկել անվտանգության խորհրդի 13 անդամ երկիր: Ռուսաստանն օգտագործել է վետոյի իր իրավունքը և կանխել բանաձևի ընդունումը: ՄԱԿ-ում Ռուսաստանի Ղրիմի հարցը միայն Ռուսաստանի և Ուկրաինայի խնդիրը չէ: Հակամարտության երրորդ կողմը Թուրքիան է: Թուրք փորձագետները կանխատեսում են ռուս-թուրքական հարաբերությունների մակարդակի անկում:
Թուրքիան մտադիր է պահպանել ստատուս-քվոն՝ Սևծովյան շրջանում: Ռուսաստանի քաղաքականությունը Թուրքիային զրկում է այդ հնարավորությունից: Փորձագետները հնարավոր են համարում Թուրք-ամերիկյան և թուրք –եվրոպական ընդդիմադիր ուժի ձևավորում: Շատ հնարավոր է, որ Թուրքիան դիմի Գերմանիայի օգնությանը Ռուսաստանի ծրագրերը խափանելու համար: Չնայած այս հայտարարություններին, փորձագետները Թուրքիայից հստակ քայլեր չեն ակնկալում, քանի որ ընտրություններից առաջ ներքաղաքական համակարգային ճգնաժամը Թուրքիային կխոչընդոտի ակտիվ արտաքին քաղաքականություն վարել:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/24260]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2111 դիտում
13:26 02-04-2017
Երևանի քաղաքապետը նույնպես կատարեց իր ընտրությունը
20463 դիտում
16:12 09-12-2018
Վանաձորի թիվ 23/26 տեղամասում իր ընտրությունը կատարեց Լոռու մարզի փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1153 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
907 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
1000 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ