Երևանի քաղաքապետը նույնպես կատարեց իր ընտրությունը
Երևանի քաղաքապետ, ՀՀԿ ցուցակի 3-րդ տեղը զբաղեցնող Տարոն Մարգարյանը քվեարկել է Երևանի Ավան շրջանում:
Ընտրատեղամաս ներկայանալով մոտ 11.30-ին` Մարգարյանը սպասել է հերթում ու քվեարկել:
Քաղաքապետը կատարելով իր ընտրությունը` լրագրողների հարցերին չի պատասխանել: Նա շնորհակալություն է հայտնել ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներին և հեռացել: